Հեծանները, գլխավորապես ծռման տակ աշխատող, սովորաբար չորսուի (քառակող գերանի) տեսքով կառուցվածքային տարրեր են։
Դրանք լայնորեն օգտագործվում են շինարարության և մեքենաշինության մեջ`
- շենքերի,
- կամուրջների,
- ուղանցների,
- մեքենաների,
- հաստոցների կոնստրուկցիաներում։
Հեծանների սխեմաներ պատրաստվում են հիմնականում երկաթբետոնից, մետաղից և փայտից, որոնք ունենում են հաստատուն կամ փոփոխական չափերով հատվածներ։
Երկաթբետոնե հեծանները պատրաստվում են միաձույլ և հավաքովի։
Մետաղական հեծանները գլխավորապես կիրառվում են մեծ բեռնվածքների դեպքում։ Առավել արդյունավետ են երկտավրային և արկղաձև հատվածքով մետաղական հեծանները։
Փայտե հեծանները ծառայում են սովորաբար ոչ մեծ հենամեջեր ծածկելու համար։ Դրանք պատրաստվում են տախտակներից, չորսուներից, գերաններից։
Առհասարակ, հեծանները (швеллеры), ապահովում են շինարարական աշխատանքների ամուր հիմքը: Իսկ ամուր հիմք ձևավորելու համար, անհրաժեշտ է կիրառել միայն բարձրորակ հումք, որը կարող եք գտնել Վակ Մետալում: Մեզ մոտ առկա են պողպատյա հեծանների տարբեր չափեր: