ԱՆՎԱՆՈՒՄ | ՉԱՓՍ մմ | ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐ |
---|---|---|
Գիպսեստվարաթղթե սալ | 9.5x1200x2400 | հատ |
Գիպսեստվարաթղթե սալ | 12.5x1200x2500 | հատ |
Գիպսեստվարաթղթե սալ ջրակայուն | 9.5x1200x2400 | հատ |
Գիպսեստվարաթղթե սալ ջրակայուն | 12.5x1200x2500 | հատ |
Գիպսեստվարաթղթե սալ հրակայուն | 12.5x1200x2500 | հատ |
Գիպսեստվարաթղթե սալ Sapphire (ակուստիկ,հրակայուն, խոնավակայուն,ձայնամեկուսիչ) | 12.5x1200x2500 | հատ |
Գիպսեստվարաթղթե սալ ակուստիկ (կլոր անցքերով) | 12.5x1200x2000 | հատ |
Գիպսեստվարաթղթե սալ ակուստիկ (քառանկյուն անցքերով) | 12.5x1200x2000 | հատ |
Ակվապանել | 12.5x1200x2400 | հատ |
Ակվապանել | 8x1200x900 | հատ |
Կատեգորիա
Knauf գերմանական հայտնի ապրանքանիշը ներկայացնում է գիպսաստվարաթղթե սալեր՝ նախատեսված շինարարական վերանորոգման և տարբեր աշխատանքների համար (հարդարում, ձայնամեկուսացում, հարվածակայուն մակերեսների պատրաստում, պատերի երեսպատում, միջնորմների, կախովի առաստաղների հարդարում և այլն)։
Ահա, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ առանձնահատկություններ ունի՝
- Սովորական գիպսաստվարաթղթե սալերն առավելապես կիրառվում են ներքին հարդարման համար չոր և նորմալ խոնավության պայմաններում։
- Ջրակայուն սալերը կիրառելի են բարձր խոնավություն ունեցող տարածքներում։
- Հրակայուն գիպսաստվարաթղթե սալերն ունեն բարձր հրակայունություն և նախատեսված են նաև հրդեհապաշտպան ծածկույթների ու կառույցների ստեղծման համար։
- Սապֆիրն ունի բարձր ամրություն, հարվածակայուն է ու խոնավակայուն։ Կիրառվում է նաև բարդ ճարտարապետական լուծումների, կոր մակերեսների պատրաստման համար։
- Ակուստիկ սալերն առանձնանում են բարձր ձայնամեկուսացնող հատկությամբ։ Նախատեսված են ոչ միայն առաստաղների հարդարման, այլև պատերի երեսպատման, միջնորմների հարդարման համար։