Վերջին երեք ամիսների ընթացքում ՎԱԿ Մետալը համագործակցել է Հայաստանում շինարարական ոլորտի երեք խոշոր ընկերությունների հետ, որոնք նպաստել են մեր ընկերությունների ընդհանուր առաջխաղացմանը և հաջողություններին: 

Մեր եռամսակային գործընկերներն են՝ «Լիդեր Շին» խանութ-սրահը, «Գոլդշին» տանիքի ծածկեր գործարանը և «Մանուկյան և Որդիներ» ՍՊԸ-ն։ ​​

Անդրադառնանք մեր համագործակցություններին ավելի մանրամասն:

  • «Լիդեր Շին» խանութ-սրահ.

«Լիդեր Շին» խանութ-սրահը ավելի քան 10 տարի իր հաճախորդին է ներկայանում   շինարարական նյութերի լայն տեսականով:

«Լիդեր Շին»-ի հետ երկարատև և միասնական աշխատանքը խթանեց շինարարական ոլորտում մեր ընդհանուր առաջընթացին։

Լիդեր Շինի և ՎԱԿ Մետալի համագործակցությունը
  • «Գոլդշին» տանիքի ծածկեր գործարան.

Մեր հաջորդ գործընկերը «Գոլդշին» տանիքի ծածկեր գործարանն է։ «Գոլդշին»-ի հետ մեր համագործակցությունը հնարավորություն տվեց ապահովել մեր շինարարական նախագծերի անվտանգությունն ու որակը։ 

Գործարանը արտադրում է տանիքի տարբեր տեսակի ծածկեր, որոնք ունեն բարձր դիմացկունություն և գեղեցիկ արտաքին տեսք։

Գոլդշինի և ՎԱԿ Մետալի համագործակցությունը
  • «Մանուկյան և Որդիներ» ՍՊԸ-ն.

Մեր երրորդ գործընկերը «Մանուկյան և Որդիներ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2005 թվականին։

«Մանուկյան և Որդիներ» ՍՊԸ-ն առաջարկում է  շուկայի պահանջներին համապատասխան արտադրանք։ Նրանց հետ մեր երկարատև համագործակցությունը նպաստում է մեր ընդհանուր հաջողությանը և շինարարական ոլորտի առաջընթացին։

«Մանուկյան և Որդիներ» ՍՊԸ-ի և ՎԱԿ Մետալի համագործակցությունը

Համագործակցության արդյունքները

Այս ամիսների ընթացքում մեր համագործակցությունը այս երեք գործընկերների հետ մեծապես նպաստեց ՎԱԿ Մետալի առաջընթացին շինարարական ոլորտում։ Մենք կարողացանք զգալիորեն ընդլայնել մեր առաջարկները, բարելավել մեր ծառայությունների որակը և ապահովել մեր հաճախորդների գոհունակությունը։ Մեր գործընկերների աջակցությամբ, մենք այսօր ունենք ավելի որակյալ արտադրանք և ավելի բարձրակարգ ծառայություններ։

Անկեղծորեն երախտապարտ ենք մեր գործընկերներին իրենց վստահության և անփոխարինելի համագործակցության համար։ Հույսով ենք, որ մեր հաջողված համագործակցությունը կշարունակվի երկար տարիներ՝ միասին ապահովելով մեր ընդհանուր զարգացման և հաջողության ուղին։