Հեծանները, գլխավորապես ծռման տակ աշխատող, սովորաբար չորսուի (քառակող գերանի) տեսքով կառուցվածքային տարրեր են։ Դրանք լայնորեն օգտագործվում են շինարարության և մեքենաշինության մեջ` շենքերի, կամուրջների, ուղանցների, մեքենաների, հաստոցների կոնստրուկցիաներում։ Հեծանների սխեմաներ պատրաստվում են հիմնականում երկաթբետոնից, մետաղից և փայտից, որոնք ունենում են հաստատուն կամ փոփոխական չափերով հատվածներ։ Երկաթբետոնե հեծանները պատրաստվում են միաձույլ և հավաքովի։ Մետաղական հեծանները գլխավորապես կիրառվում…