Վերջին տարիներին բարձրակարգ ոչ մի շինարարություն անմասն չի մնում ձայնաջերմամեկուսիչ նյութերի օգտագործումից:
Առաջին հերթին եկեք հասկանանք, թե ի՞նչ ֆունկցիա են կատարում ձայնաջերմամեկուսիչ նյութերը: Ապահովում են ձայնամեկուսացումը՝ ստեղծելով լիարժեք հարմարավետ անաղմուկ միջավայր, իսկ ջերմամեկուսացումը տների և բնակարանների տաքացման համար են կիրառվում, ինչպես նաև կարող են օգնել նվազեցնել ջեռուցման ծախսերը:
Տների և բնակարանների ձայնաջերմամեկուսացման նյութերից ավելի հաճախ օգտագործվում են ընդլայնված պոլիստիրոլը, հանքային բամբակը, պոլիուրեթանային փրփուրը և այլն:
ՎԱԿ Մետալում ներկայացված ձայնաջերմամեկուսիչ նյութերից կանդրադառնանք Տեխնովենտ էքստրային և ռոկլայտին:
Ձայնաջերմամեկուսացման նյութերից Տեխնովենտ էքստրան՝ պատրաստված է գաբրո-բազալտային խմբի ապարներից:
Օգտագործվում է արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունների մեջ, որպես.
- միաշերտ ջերմամեկուսիչ,
- որպես ներքին շերտ՝ երկշերտ ջերմամեկուսացման համար օդային բացվածքով ֆասադային համակարգում:
Պարամետրերը՝ 1200х600х50մմ:
Առավելությունները.
- հիդրոֆոբացված է,
- հեշտ և արագ տեղադրում,
- պատկանում է ոչ այրվող նյութերի խմբին,
- ջերմամեկուսիչ է:
Ի՞նչ պետք է իմանալ ձայնաջերմամեկուսացման նյութերից Ռոկլայտի (Բազալտե Ջերմամեկուսիչ նյութ) մասին.
- քարեբամբակ-բազալտային խմբի ապարների վրա հիմնված չայրվող ջրակայուն, ջերմաձայնամեկուսիչ՝ ցածր ֆենոլային միացություններով:
- բազալտե ջերմամեկուսիչը ունիվերսալ նյութ է մասնավոր շինարարության համար:
- տեսականին ներառում է՝ 100մմ և 50 մմ հաստություններով քարեբամբակ:
Ռոկլայտի հիմնական առավելությունները.
- բարձր ջերմախնայողություն,
- ժամանակի ընթացքում չի նստում,
- դիմացկուն է միկրոօրգանիզմների և կրծողների ազդեցությանը: