Ինչպես գիտենք, պողպատը լայնորեն կիրառվում է շինարարության մեջ, իսկ թե ինչու՞, պարզենք միասին:🙂
1.Ուժ, գեղեցկություն, դիզայնի ազատություն
Պողպատի ուժի, ամրության, գեղեցկության, ճշգրտության և ճկունության համադրությունը ճարտարապետներին հնարավորություն է տալիս ճարտարապետական հետաքրքիր գաղափարներ իրագործել, թարմ լուծումներ մշակել կառույցների համար:
2.Արագ, արդյունավետ, ճկուն
Պողպատի առավելություններից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տալիս ենթակառուցվածքներ հավաքել արագ և արդյունավետ ձևով՝ տարվա բոլոր եղանակներին:
3.Փոփոխություններին հարմարվող
Մերօրյա արագ փոփոխվող աշխարհում շենքի գործառույթը կարող է կտրուկ և արագ փոխվել:
Անհրաժեշտություն առաջանա կառույցի վրա փոփոխություններ կատարել, որոնք զգալիորեն կարող են ավելացնել հատակի բեռնվածությունը: Գուցե անհրաժեշտ լինի, որ պատերը վերադասավորվեն՝ ներքին կարիքների և տարածքի օգտագործման համար: Պողպատից կառույցները կարող են ենթարկվել նման փոփոխությունների:
Պողպատե կառուցվածքների և հատակի համակարգերը նաև թույլ են տալիս հեշտությամբ մուտք գործել և փոփոխել առկա էլեկտրական լարերը, համակարգչային ցանցային մալուխները և հաղորդակցման համակարգերը:
4.Քիչ սյուներ, ավելի բաց տարածք
Պողպատե հատվածները հնարավորություն են տալիս ստեղծել լայնընդգրկուն, առանց սյուների ներքին տարածություններ:
Ձգված պողպատե հատվածները կարող են ստեղծել մեծ, բաց, առանց սյուների ներքին տարածքներ:
Սյուների քանակը նվազագույնի հասցնելը հեշտացնում է տարածությունների բաժանումը և անհատականացումը:
5.Երկրաշարժի նկատմամբ դիմացկունություն
Երկրաշարժերն անկանխատեսելի են՝ ըստ մեծության, հաճախության, տևողության և վայրի:
Իզուր չէ, որ պողպատը կիրառվում է շենքերի նախագծման համար, քանի որ այն իր բնույթով ճկուն է և կարողանում է դիմակայել քամու և երկրաշարժերի արտաքին ուժերին:
Ինչպես հասկացանք, կառուցվածքային պողպատը N1 ընտրությունն է բոլոր ինժեներների, դիզայներների, ճարտարապետների համար: Կառուցվածքային պողպատի անթիվ օգուտները բավարար են այն շինարարական արդյունաբերության մեջ օգտագործվող լավագույն նյութերից մեկը դարձնելու համար: