Պողպատը չափազանց արժեքավոր նյութ է այսօրվա մեր աշխարհում: Այն մեր մոլորակի պատմության մեջ ամենակարևոր նյութերից մեկն է, որը կիրառվում է շատ ու շատ ոլորտներում:
Եկեք միասին ծանոթանանք պողպատի մասին մի քանի հետաքրքիր փաստերի:👇
1.Պողպատի օրական արտադրությունը աստղաբաշխական է: Ավելի առարկայական պատկերացնելու համար նշենք, որ մեկօրյա արտադրված պողպատի քանակով կարելի է օրական կառուցել 548 Էյֆելյան աշտարակ:
2.Ավտոմեքենաների արտադրության մեջ պողպատը օգտագործվում է արդեն գրեթե մեկ դար: Առաջին պողպատե ավտոմեքենան թողարկվել է 1918 թվականին:
3.Ի դեպ նշենք, որ պողպատի արտադրությունը գոյություն է ունեցել դարեր շարունակ, որտեղ աշխատել են հազարավոր մարդիկ:
Համաշխարհային մասշտաբով հաշվարկվում է, որ մեր օրերում ավելի քան 2 միլիոն մարդ է աշխատում պողպատի արդյունաբերության մեջ:
4. Դե, իսկ պողպատե տանիքները, վերջին տարիներին ավելի ու ավելի մեծ կիրառություն ունեն: Ի տարբերություն այլ նյութերից պատրաստված տանիքների, որոնք դիմանում են 15-20 տարի, պողպատից պատրաստված տանիքները կարող են պահպանվել ավելի քան կես դար:
5.Գիտեք, որ պողպատն ու երկաթը տաքանալիս ընդլայնվում են. Էյֆելյան աշտարակը ամռանը մոտ 6 դյույմ բարձր է ձմռանից:
Իսկ դուք ի՞նչ հետաքրքիր փաստեր գիտեք պողպատի մասին: 🤔