Վերհանները բեռների հարմարավետ բարձրացման սարքեր են:
Կախված ձևից և տեսակից` դրանք թույլ են տալիս բարձրացնել մինչև մի քանի տասնյակ տոննա բեռ:
Վերհանները օգտագործվում են ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ տարբեր մասնագիտական ոլորտներում, օրինակ ՝ մեքենաների արհեստանոցներում, շինհրապարակներում, գյուղատնտեսությունում և այլ ոլորտներում:
Վերհանների շարքում, կախված իրենց աշխատելու սկզբունքից, առանձնացնում ենք մեխանիկական և հիդրավլիկ վերհաններ:
Հիդրավլիկ – այս վերհանների դեպքում պահանջվում է նվազագույն ջանք գործադրել, քանի որ բարձրացման ուժը ապահովվում է հիդրավլիկ հեղուկի դիֆերենցիալ ճնշմամբ:
Մեխանիկական – ժամանակակից ցանկացած շինարարություն, մոնոլիտ կառույցների մոնտաժման փուլում, պահանջում է օգտագործել տարբեր տեսակի սարքեր, որոնք հեշտացնում են աշխատանքները և նպաստում աշխատանքների ընդհանուր արագացմանը:
Մեխանիկական վերհանները այդ կարևոր սարքերի շարքում են:
Ինչպես ընտրել մեխանիկական վերհաններ
Ցանկացած վերհան ընտրելիս առաջին հերթին պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները.
- Բեռնման նվազագույն բարձրությունը,
- Բեռների բարձրացման առավելագույն բարձրությունը,
- Սարքի բեռնման հզորությունը:
Որտեղից ձեռք բերել մեխանիկական վերհաններ
Եթե սկսել եք շինարարություն և փնտրում եք որակյալ և ապահով մեխանիկական վերհաններ, ապա այցելեք Շիրազի 3/1: ՎԱԿ Մետալն առաջարկում է բարձրորակ վերհաններ, որոնք անխափան կծառայեն Ձեզ շինարարական աշխատանքների ընթացքում: