Պողպատյա թիթեղները տարբեր ոլորտներում կիրառվող նյութեր են: Նրանց լայն կիրառությունը առաջին հերթին պայմանավորված է մետաղի ամրությամբ, երկարակեցությամբ և դեֆորմացմայի նկատմամաբ դիմադրությամբ:
Պողպատյա թիթեղները մատակարարվում են արտադրության և վաճառքի համար, ինչպես պարույրներով, այնպես էլ ուղղակի թիթեղներով: Դրանց կարևոր բնութագրիչներից է ծառայության ժամկետը կամ գործառնական ժամկետը, որը որոշվում է պողպատի որակով:
Պողպատյա թիթեղների արտադրության տեխնոլոգիան.
Պողպատե թիթեղը արտադրվում է տաք կամ սառը գլանման սարքերում, ինչպես որ գլանվածքի այլ տեսակներ: Այստեղ մետաղը ենթարկվում է մեխանիկական մշակման՝ հաստությունը նվազեցնելու և մակերեսը մեծացնելու նպատակով։
Տարբերակում ենք պողպատյան թիթեղների արտադրության 2 հիմնական մեթոդ՝ տաք գլանումով և սառը գլանումով:
Տաք գլանումով թիթեղները կարող են ենթարկվել լրացուցիչ մակերեսային մշակման: Սա կարող է պահանջվել, եթե անհրաժեշտ է ավելացնել հատկություններ, որոնք ի սկզբանե բացակայում էին:
Սառը գլանումով թիթեղների արտադրության մեթոդը հնարավորություն է տալիս ձեռք բերել ավելի բարձր խտության բյուրեղյա վանդակ, և, համապատասխանաբար, հաղորդում է արտադրանքին ավելի բարձր մեխանիկական ուժ:
Պողպատյա թիթեղների կիրառության ոլորտը.
Պողպատյա թիթեղները օգտագործվում են ինչպես արտադրության մեջ սերիական խնդիրների լուծման, այնպես էլ այլ տարբեր նախագծերի իրականացման համար: Որպես օրինակ կարող ենք նշել ամառանոցային շինությունների տարրեր, մասնավոր ավտոտնակներ և այլն:
Թիթեղների օգնությամբ արտադրվում են տարատեսակ մետաղական կոնստրուկցիաներ, որոնք օգտագործվում են մեքենայի արտադրության ժամանակ, շինարարությունում, գյուղատնտեսությունում և այլն: