Առանց պողպատի արդյունաբերության, շատ այլ արդյունաբերություններ երբեք չէին կարողանա աճել և վերածվել այսօրվա վիճակի: Պողպատն օգտագործվում է շատ տարբեր ձևերով (արվեստից մինչև ռազմական պաշտպանություն), ուստի զարմանալի չէ, որ բազում ոլորտներ կախված են հենց պողպատի արդյունաբերությունից:

Եվ չնայած շատ ու շատ ոլորտներ են սպառում պողպատ, ահա այն 2 արդյունաբերությունները, որոնք ամենից շատն են օգտագործում այն:

Շինարարություն

Պողպատ սպառող բոլոր արդյունաբերություններից գերակշռում է շինարարության արդյունաբերությունը: Իրականում, շինարարության արդյունաբերությանը բաժին է ընկնում ամբողջ աշխարհի պողպատի սպառման մոտավորապես 50 տոկոսը: Սա զարմանալի չէ, քանի որ պողպատը օգտագործվում է շենքերի և այլ ենթակառուցվածքների կառուցման համար:

Մտածում եք, թե շինարարությունում ինչքա՞ն պողպատ է սպառվում: Ամեն տարի 7,5 միլիարդ ԱՄՆ դոլարի պողպատ է կիրառվում աշխարհում: Եթե դիտարկենք երկիր առ երկիր, ԱՄՆ-ն ամենամեծ սպառողն է, իսկ հետո գալիս է Չինաստանը:

Մեքենաշինություն

Չհաշված շինարարությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը սպառում է ավելի շատ պողպատ, քան ցանկացած այլ արդյունաբերություն: Սա զարմանալի չէ, քանի որ երկաթը և պողպատը կազմում են մեքենայի քաշի գրեթե 70 տոկոսը: Երբ խոսքը վերաբերում է ավտոմեքենաների ձևավորմանը, մեքենաշինությունն օգտագործում է պողպատե տարբեր արտադրանքներ, բայց հղկված պողպատե թերթերն ամենաշատն են օգտագործվում:

Եթե ԱՄՆ-ն ավելի շատ պողպատ է սպառում շինարարության մեջ, ապա Չինաստանը մեքենաշինությունում օգտագործում է աշխարհում ամենաշատ պողպատը:

Ինչպես հասկացանք, մետաղական արտադրանքը առաջնային է մի շարք ոլորտներում: Ի դեպ, ՎԱԿ Մետալում նույնպես կգտնեք որակյալ մետաղի լայն տեսականի: