Իսկ դուք գիտեք, որ գոյություն ունի գիտություն, որն ուսումնասիրում է մետաղների և համաձուլվածքների բաղադրության, կառուցվածքի և հատկությունների միջև եղած կապը: Այդ գիտությունը կոչում են մետաղագաիտություն:
Մետաղագիտությունն ուսումնասիրում է նաև մետաղների հետ տարբեր տեսակի ներգործությունների (քիմիական, ջերմային, մեխանիկական) հետևանքով առաջացող փոփոխությունների օրինաչափությունները։
Երբ է ծագել մետաղագիտությունը
Որպես ինքնուրույն գիտություն մետաղագիտությունը ծագել և ձևավորվել է XIX դարում՝ մետաղաբանության անվան տակ։ «Մետաղագիտություն» տերմինը մտցվել է XX դարի 20-ական թվականներին Գերմանիայում, իսկ «մետաղաբանություն» տերմինն առաջարկվել է պահպանել միայն մետաղների և համաձուլվածքների միկրո և մակրո կառուցվածքների ուսումնասիրման համար։
Որոնք ենք մետաղագիտության զարգացման փուլերը
Մետաղագիտության զարգացման առաջին փուլում (XIX դարի 70-ական թվականներ) ուսումնասիրվել են մետաղների միկրոկառուցվածքը, տեխնիկական մետաղների և համաձուլվածքների հատկությունների վրա ջերմային մշակման ազդեցությունը։ Ստեղծվել է մետաղական համակարգերի վերլուծության ֆիզիկաքիմիական եղանակ, ձևակերպվել են մետաղական նյութերի որակի գնահատման կարևորագույն չափանիշները, մշակվել որակյալ պողպատի արտադրության հիմունքները։
Մետաղագիտության պատմության նոր փուլը սկսվել է XX դարի 20-ական թվականներին՝ ռենտգենակառուցվածքային վերլուծության կիրառմամբ։ Վերջինս հնարավորություն տվեց բացահայտելու մետաղների ատոմական կառուցվածքի՝ ջերմային, քիմիական և մեխանիկական մշակման հետևանքով առաջացած փոփոխությունների օրինաչափությունները։
Մետաղագաիտույթունը այսօր էլ շարունակում է զարգանալ և ուսումանսիրել մետաղների բաղադրությունը, կառուցվածքն ու հատկությունները՝ մեր ամենօրյա կյանքում դրա լայն կիրառության համար: