Ի՞նչ են իրենցից ներկայացնում գիպսեստվարաթղթե սալերը

Գիպսեստվարաթղթե սալերը համարվում են շինարարական ապրանքներ, որոնք բաղկացած են շինարարական թղթի (ստվարաթուղթ) երկու շերտերից և կարծրացած գիպսային զանգվածի միջուկից:
Գիպսեստվարաթղթե սալերը նախատեսված են չոր և նորմալ խոնավության պայմաններում շենքերում ծածկույթների, միջնապատերի, առաստաղների համար:

Ե՞րբ են ծագել գիպսեստվարաթղթե սալերը

Դրանք հորինվել են 19-րդ դարում Ամերիկայում: Գիպսեստվարաթղթե սալերի նախնական տեսքը ստեծել է Ավգուստին Սաքեթը, ով թղթի գործարան ուներ:

Թղթի օգտագործման համար նոր շուկաների որոնումը հանգեցրեց 15 մմ հաստությամբ «շինարարական տախտակի» գյուտին: Դա 10 կտոր թղթե «տորթ» էր, որոնք ամրացված էին գաջի բարակ շերտով: Հետագայում, Ավգուստին Սաքեթը արտոնագիր ստացավ այդ շինարարական ապրանքի համար: Բայց, դե իհարկե, դա միայն ժամանակակից գիպսեստվարաթղթի նախատիպն էր:
Այսօր գույություն ունեն գիպսեստվարաթղթե սալերի բազում տեսակներ:

Ի՞նչ առավելություններ ունեն գիպսեստվարաթղթե սալերը

Առավելություններ՝
-Ցածր գին,
-Բարձր հասանելիություն,
-Արագ տեղադրում,
-Հեշտ է կտրել,
-Ծառայության երկար ժամկետ:

Ի՞նչ տեսակի գիպսեստվարաթղթե սալեր են ներկայացված ՎԱԿ Մետալում

  • Սովորական գիպսեստվարաթղթե սալերն առավելապես կիրառվում են ներքին հարդարման համար չոր և նորմալ խոնավության պայմաններում։
  • Ջրակայուն սալերը կիրառելի են բարձր խոնավություն ունեցող տարածքներում։
  • Հրակայուն գիպսեստվարաթղթե սալերն ունեն բարձր հրակայունություն և նախատեսված են նաև հրդեհապաշտպան ծածկույթների ու կառույցների համար։
  • Սապֆիրն ամուր է, հարվածակայուն ու խոնավակայուն։ Կիրառվում է նաև բարդ ճարտարապետական լուծումների, կոր մակերեսների պատրաստման համար։
  • Ակուստիկ սալերը կարգավորում են տարածքի ակուստիկան: Դրանք նախատեսված են պատերի երեսպատման և միջնորմների հարդարման համար։